Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Էյնշտեյնի մակագրությամբ Աստվածաշունչը վաճառվեց 68,5 հազար դոլարով

Էյնշտեյնի մակագրությամբ Աստվածաշունչը վաճառվեց 68,5 հազար դոլարով
28.06.2013 | 14:09

Ֆիզիկոս, հարաբերականության տեսության հիմնադիր և Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Էյնշտեյնի մակագրությամբ Աստվածաշունչը երեկ Նյու Յորքում վաճառվել է 68,5 հազար դոլարով։ Սուրբ գիրքը ստորագրվել է Էյնշտեյնի և նրա տիկնոջ կողմից 1932 թվականին և նվիրվել նրանց բարեկամուհուն՝ Հարիեթ Համիլտոն անունով։ Մակագրության մեջ ասված է. «Աստվածաշունչն իմաստնության և սփոփանքի մեծ աղբյուր է, և այն պետք է մշտապես ընթերցել»։
Աստվածաշնչի նախնական գինը եղել է 1,5-1,5 հազար դոլար, սակայն աճուրդի ընթացքում գինն ակնթարթորեն աճել է։ Գնորդի անունը չի հրապարակվում։

Դիտվել է՝ 1867

Մեկնաբանություններ